Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու տարիներին մանկական մահացության ցուցանիշներն  էականորեն կրճատվել են (մինչև 5 տարեկան երեխաների մահացությունը):

 

Այսպես, եթե 1990թ. ծնվելուց հետո մինչև 5 օր չէր ապրում 12,4 մլն երեխա, ապա 2011-ին` մոտ 6,9 մլն: Այսինքն, մոլորակի բնակչության մոտ 1/1000-րդից մի փոքր պակաս:

 

Մանկական մահացության վարկանիշը  ընկել է ամբողջ աշխարհում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Հյուսիսային Աֆրիկայում` նվազագույնը` կիսով չափ: Ամեն տարի ցուցանիշների կրճատումը գնահատվում է 3% և ավելի: ՄԱԿ-ի փորձագետները սա համարում են նշանակալի առաջընթաց և հաջողության փաստն այն բանի, որ 2000 թվականին աշխարհի բնակչությանը խոստացվել էր մինչև 2015 թվականը մանկական մահացությունը կրճատել 2/3-ով: Սակայն մոտ ապագայում պետք է հասնել տարեկան մինչև 14%-ի կրճատման ու դրա համար  հարկ կլինի լարված աշխատել: Մանկական մահացության 80%-ից ավելին բաժին է ընկնում տաք կլիմայով երկրներին` Աֆրիկային և հարավային Ասիային: Մինչև 5 տարեկան յուրաքանչյուր երեխա մահանում է 5 երկրներից մեկում` Հնդկաստան, Նիգերիա, Կոնգո, Պակիստան կամ Չինաստան: Զարգացած երկրներում մինչև 5 տարեկան հասակը չի ապրում յուրաքանչյուր 152-րդ երեխան, Աֆրիկայում` յուրաքանչյուր 9-րդը, Ասիայում`16-ից մեկը:

 

Մինչև 5 տարեկան երեխաների մահվան գլխավոր պատճառներն են` թոքամզաբորբը, ծննդաբերական բարդությունները, այդ թվում` անհասների մոտ, աղիքային ինֆեկցիաները, ուղեկցվող դիարեաները, նաև մալարիան: Այս խնդիրներից շատերը կարելի է կանխարգելել, այնուամենայնիվ, դրա հետ մեկտեղ, օրական աշխարհում 19 հազար երեխա է մահանում:

 

Իրավիճակի շտկումը հետևյալն է. կանանց ապահովել բժշկական պատշաճ սպասարկմամբ, հատկապես, ծննդաբերության ժամանակ և անհետաձգելի մանկաբարձական օգնությամբ: Կարևոր է, որպեսզի բուժաշխատողները պորտալարը կտրելիս թույլ չտան ինֆեկցիայի ներթափանցում: Ցանկալի է նաև առաջին անգամ ծննդաբերած աֆրիկացի և ասիացի կանանց տներում անցկացնել «երիտասարդ մայրերի դասընթացներ»:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. un.org
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ